Տիգրան Հարությունյանը դարձել է շախմատի Վրաստանի ակումբային չեմպիոն
ՍպորտՀայաստանցի շախմատիստ Տիգրան Հարությունյանը «Նոնա» ակումբի կազմում դարձել է Վրաստանի ակումբային չեմպիոն։
Ավարտվեց Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն, Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը: Բաղդասարյանը գլխավորում էր «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես էր գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում էր «Նոնա» ակումբը:
Վրաստանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Նոնա» ակումբը, որը 6 հանդիպում ավարտեց հաղթանակով և միայն մեկ մրցախաղում ոչ-ոքի խաղաց: Թիմի հաջողությանը նպաստեց նաև Տիգրան Հարությունյանի վստահ ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և մի քանի մրցախաղերում տարավ որոշիչ հաղթանակներ:
«Սամեգրելո» ակումբը, որի կազմում հանդես էին գալիս Վահե Բաղդասարյանն ու Սուսաննա Գաբոյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: