Համբույրը բնա՞զդ է, թե՞ սոցիալական վարքի ձև
LifeԱյն գիտությունը, որը զբաղվում է համբույրի ֆենոմենի ուսումնասիրությամբ կոչվում է ֆիլեմատոլոգիա: Այս ոլորտի մասնագետները պարզել են, թե իրականում ինչ է կատարվում մարդու օրգանիզմում, երբ նա համբուրվում է:
Ողջ մարդկության 90 տոկոսը համբուրվում է, և գիտնականների մի մասը պնդում է, որ դա սոցիալականացման արդյունքում ձևավորված վարքի դրսևորում է. մարդիկ համբուրվել սովորում են այլ մարդկանց համբուրվելիս տեսնելով: Գիտնականների մյուս մասն էլ այն կարծիքին է, որ համբույրը բնածին բնազդ է և մարդը սոցիալականացման ընթացքում ավելի շատ հակառակն է սովորում:
Համբույրի ֆենոմենը կայանում է նրանում, որ մարդու լեզվի, շուրթերի և մաշկի վրա բազում նյարդային վերջավորություններ կան, որոնց շնորհիվ երկու մարդկանց համբուրվելու ժամանակ երջանկության հորմոններ են արտադրվում: