Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Ի՞նչ են այս դիմանկարները. արվեստաբանը՝ զոհված հերոսների Street Art նկարների շարքի մասին

Life

ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը նկարիչ Արթուր Ավագյանի հետ նախաձեռնել է «Քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսների նկարները՝ համալսարանի պատերին» խորագրով Street Art նկարների շարք: Շարքի առաջին նկարը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանինն էր, երկրորդում՝ հերոսը կապիտան Արմենակ Ուրֆանյանն է:

Նախաձեռնության մասին տարբեր կարծիքներ կան: Շատերը ողջունում են գաղափարը, սակայն դրա իրագործումը համարում են անհաջող փորձ: Այդ կարծիքին է նաեւ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը.

«Եթե տեսած չլինեի, թե նախաձեռնությունն իրականում իրենից ինչ է ներկայացնում գուցե ողջունեի, բայց, համալսարանի պատերին, պարզվում է՝ շենքի պատին ու փողոցում եւ պարզվում է նաեւ հարակից գետնացումում, եւ փորձ է արված դիմանկարները տեղավորել սթրիթ-արթի սահմաններում: Բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, արվեստային և ոչ միայն: Նախ հարկավոր է հասկանալ, թե զոհված զինվորների այս  դիմանկարներն իրականում իրենցից ինչ են ներկայացնում: Կարծում եմ՝ խնդիրը հենց նրանում է, որ նկարիչն ինքը մինչեւ վերջ չի գիտակցել, թե ինչ է անում: Ի՞նչ են այս դիմանկարները. զինվորի երբեմնի լինելիության կամ այսօրվա չլինելիության վկաներ, թե՞ նրանց հերոսության հիշեցումը:  Պետք չէ նաեւ անտեսել այն, որ մենք դեռ մերօրյա հերոսների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման, նրանց արածն ու մեծությունը իմաստավորելու խնդիր ունենք: Ու նման նախաձեռնությունները պետք է շատ նրբանկատորեն արվեն, շատ մտածված եւ շատ դիպուկ: Տվյալ դեպքում՝ նախաձեռնությունը համարում եմ ձախողված, պատճառները շատ են:»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հասմիկը:

Հասմիկի խոսքով՝ պարտադիր չէ լինել արվեստաբան՝ հասկանալու համար նկարչի երիտասարդ եւ անփորձ ձեռքը.

«Պարզապես դիմանկար, արտաքին նմանեցման փորձ, գույների անզուսպ կիրառում: Ակնհայտ է, որ երիտասարդը դիմանկարչի իր հմտությունները հղկելու կարիք ունի եւ դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու: Այդ ճանապարհին ես նրան ամենայն հաջողություն եմ մաղթում, սակայն խորհուրդ կտամ չտրվել ժամանակից շուտ հայտնի դառնալու գայթակղությանը: Կարծում եմ՝ երիտասարդը դեռ իր արվեստանոցում բազմաթիվ կտավներ ու թղթեր պիտի փչացնի, դեռ շատ գրքեր պիտի կարդա: Սա այն է, ինչ կուզեմ ասել նկարչին, քանի որ երիտասարդ նկարչից պահանջել մեծ հմտություն արդարացի չի լինի մեր կողմից: Խնդիրը երիտասարդի անհամեստության եւ իր ստեղծագործությունները հանրայնացնելու ժամանակավրեպ ձգտման եւ այդ հարցում նրան աջակցող, թեւ եւ թիկունք տվող մարդկանց պատրաստակամության մեջ է: Ընդ որում՝ երիտասարդի այս ձգտումը հանդիպել է մի թեմայի, որտեղ ձախողելն ավելի անթույլատրելի է: Կրկին հանդիպում ենք թեմայի միջոցով ազդեցություն գործելու և հանդիսատես գրավելու փորձի: Եթե այլ թեմայի ընտրության դեպքում դիտողի ուշադրությունը կսեւևեռվեր նաեւ «ինչպես պատկերված լինելու» խնդրի վրա, ապա այս դեպքում ենթադրվում է, որ դիտողին պիտի միանգամից գրավի եւ հուզի թեման՝  հեռացնելով դիսկուրսն այլ ուղղությամբ վարելու ցանկությունը»:

Արվեստաբանն ասում է՝ աշխատանքները որպես street art մատուցելը եւս ծիծաղելի է:

«Թե ոճական, եւ թե գաղափարական առումով այս գործերը սթրիթ-արթի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, թերեւս միայն այն, որ արված են փողոցում: Գործերը  նույն հաջողությամբ կարող էին կտավին կամ թղթին արված լինել եւ բովանդակային առումով ոչինչ չէր փոխվի: Իսկ ահա սթրիթ-արթը հենց այն արվեստն է,  որ ուրիշ տեղ, քան փողոցում արված լինելու դեպքում, կկորցնի ազդեցությունը եւ  ձայնազուրկ կդառնա:

Ինչպես ես կցանկանայի տեսնել այս դիմանկարները… Բաներ կան, որոնք ցանկության հարց չեն, կան ավանդույթներ, կան ընդունված կանոններ, եւ կարծում եմ, որ զոհված հերոսի դիմանկարը գետնանցումում պատկերելը, մեղմ ասած, սխալ է: Գետնանցումի պատերը թանգարանի պատեր չեն, մեմորիալ հուշարձաններ չեն, դրանք պարզապես գետնանցումի պատեր են: Գուցե կոպիտ կհնչի, բայց կարծում եմ՝ մեզանում կա նաեւ մերօրյա հերոսների իմիջի խնդիր: Այսինքն՝ ձգտում եւ խնդիր կա նրանց պատկերները դարձնել սիմվոլ, ինչպես օրինակ՝ Չե Գեւարայի հայտնի դիմանկարի դեպքում: Բայց պիտի կրկնվեմ, որ մերօրյա հերոսների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման և նրանց հերոսության իմաստավորման խնդիր ունենք դեռ եւ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու սխալ նախաձեռնությունները միայն կարող են վնասել այդ գործընթացին»:

Հասմիկը խոսեց նաեւ այն մասին, թե, առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում street art-ը.

«Ասեմ որ, առաջին անգամը չէ, որ անդրադառնում եմ այս խնդրին: Երեւանի փողոցներում հայ մեծերի դիմանկարներ պատկերող մեկ այլ երիտասարդ «ռայթերի» մասին իմ հոդվածում արդեն նշել եմ ակնհայտ մի ճշմարտություն, որ սթրիթ արթն ի սկզբանե խնդիրներ բարձրացնող, խնդիրները հանրայնացնող արվեստ է: Բացի այն, որ սթրիթ-արթը օրենքով արգելված է` որպես վանդալիզմի ակտ ճարտարապետական կառույցի հանդեպ, այն նաեւ շատ հաճախ իր բովանդակության տեսանկյունից չի ընդունվում տվյալ երկրի իշխանությունների կողմից, քանի որ բարձրաձայնում է կարեւոր ու ցավոտ սոցիալ-քաղաքական, մշակութային հարցեր: Ըստ էության՝ սթրիթ-արթը արվում է թաքուն, արգելված վայրերում, այն պետք է պարունակի որոշակի ուղերձ, եւ որպես կանոն՝ նման արվեստը շատ կարճ կյանք է ունենում, իսկ այնպիսի հայտնի ու արվեստում արդեն դասական դարձած ստրիթ արտիստներ` ինչպիսիք են օրինակ Բենքսին, Բլեք լե Ռաթը և այլք, մինչ օրս թաքնվում են ու չեն հանրայնացնում իրենց անձը` հստակ գիտակցելով իրենց պատասխանատվությունը:  Այս դեպքում մեր երիտասարդը, կարծես, չի էլ փորձում թաքցնել իր անձը եւ խիստ կասկածում եմ, որ գործերը թաքուն են արվել, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ շատ լրատվամիջոցներ հիացական հոդվածներ են հրապարակում այս նախաձեռնության մասին՝ չլինելով ոլորտի մասնագետներ եւ չհասկանալով, թե ինչ են իրականում գովազդում:

Ընդ որում՝ հարկ է նշել նաեւ այն, որ սթրիթ-արթի տեխնիկան ենթադրում է նախօրոք արվեստանոցում թղթի վրա արված պատկեր, որը հետո  շատ արագ փակցվում է, եւ ոչ թե ներկը քսվում է անմիջապես պատին՝ վնասելով ճարտարապետական կառույցը, անհնար դարձնելով այն մաքրելը: Իհարկե, կան որոշ բացառություններ, երբ պատերը նկարազարդվում են բարեկարգման նպատակներով, ինչպես օրինակ մեր քաղաքի դալանները»:

 

Արվեստաբանի կարծիքով քաղաքի պատերը առհասարակ չպիտի հասանելի լինեն սթրիթ-արթի համար եւ հենց դրանում է սթրիթ-արթի հմայքը՝ չթույլատրված լինելը.

«Նման սթրիթ-արթը ես միայն ողջունում եմ Երեւանի փողոցներում, երբ դրանք լինում են սուր և դիպուկ, իսկ տեխնիկապես նաև պրոֆեսիոնալ արված: Բարեբախտաբար մենք ունենք նաև այդպիսի սթրիթ-արթի օրինակներ, ի դեմս  «Արտ-լաբորատորիա» եւ «Հակահարված» խմբերի աշխատանքների: Ես մեծ ոգևորությամբ կընդունեի նման նախաձեռնություն, որը կխոսեր այդ նույն զինվորների զոհվելու պատճառների մասին, կողջունեի համարձակ ու սուր մոտեցում հարցին՝ գաղափարական առումով, ու այդ դեպքում, գուցե, թե ես, եւ թե մյուս բոլոր քննադատները ներեին տղային իր տեխնիկապես ոչ հմուտ արված գործերի համար: Առասարակ, կարծում եմ՝ ցանկացած նախաձեռնությունից առաջ հարկավոր է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ: Հուսով եմ, որ համապատասխան ինստանցիաները կզբաղվեն այս հարցով եւ կկանգնեցնեն օր օրի շատացող այս դիմանկարների հաղթարշավը: Հուսով եմ նաեւ, որ Երեւանը ժամանակի ընթացքում չի վերածվի սկսնակ նկարիչների էքսպերիմենտների հարթակի»:

Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված