Համեղ սենդվիչներ, որոնք կարելի է պատրաստել առանց հացի (լուսանկարներ)
LifeՃիշտ և առողջ սնվելու համար երբեմն անհրաժեշտ է հրաժարվել հացից։ adme.ru-ն առաջարկում է այլընտրանքային սենդվիչների պատրաստման եղանակներ։
Ըստ կայքի՝ շատ սխալ է կարծելը, որ առանց հացի ուտելիքը պակաս համեղ է լինում։ Իրականում տեղի է ունենում հակառակը՝ օգտակար պատառներն առանց հացի ավելի համեղ են։
Կայքն ընտրել է 7 լավագույն բաղադրատոմսերը, որոնք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով։
Սաղմոնի կտորը հազարի տերևի վրա

Բուլղարական պղպեղից սենդվիչ

Բաղադրատոմսը՝ պանիր, սպանախ և մի կտոր ավոկադո, որը լցոնվում է բուլղարական կարմիր պղպեղի մեջ։
Խորոված սմբուկով սենդվիչ

Բաղադրատոմսը՝ սմբուկն անհրաժեշտ է խորովել, ապա դրա մեջ լցնել սունկ, լոլիկ, կանաչեղեն, դդմիկ։
Ջղախոտի ալյուրից և բույսերից պատրաստված լոշ՝ պանրով և լոլիկով

Սենդվիչ վարունգից

Բաղադրատոմսը՝ վարունգի մեջ անհրաժեշտ է դնել սալյամի, քամած մածուն կամ կաթնաշոռ, պանիր։
Լոլիկից համբուրգեր

Բաղադրատոմսը՝ անհրաժեշտ է կիսել լոլիկը և սովորական համբուրգերի կոտլետը դնել ներսում՝ վրան դնել պանիր։
Սնկից սենդվիչ

Բաղադրատոմսը՝ տապակած սնկերի միջև կարելի է դնել հազարի տերևներ, լոլիկ և պանիր։
Աղբյուրը՝ Tert.am