Ողբերգական դեպք Շիրակի մարզում. մայրը 12-րդ դասարանի տղային հայտնաբերել է անասնագոմում՝ կախված
Հասարակությունshamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:Ժամը 17:00-ի սահմաններում Քեթի գյուղի գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ գյուղի անասնագոմերից մեկում տղա երեխայի կախված դի կա:
Անասնագոմում հայտնաբերվել է գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Կ. Ս.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դին հայտնաբերել է մայրը, ով դեպքի մասին տեղեկացրել է գյուղապետին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում