Մարտա Կիրակոսյան.«Նրա առաջարկը չէի կարող չընդունել»
LifeԵրգի թատրոնից հայտնի Մարտա Կիրակոսյանը դադարից հետո կներկայանա նոր զուգերգով եւ տեսահոլովակով։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ փոփ ժանրի երգը կոչվում է «Արեւիկ», բայց դեռ չի բացահայտում, թե ում հետ է կատարում. «Ընկերներով հավաքվեցինք եւ իրար օգնելով մեկ օրում նկարահանեցինք: Հիմա մոնտաժի փուլում է»։
Մարտան այժմ ուժերն է փորձում Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նախընտրական փուլին.«Մասնակցում եմ բեմական փորձի, կենդանի երգելու ու էկրան վերադառնալու համար։ Եթե բոլոր փուլերը հաղթահարեմ, այդ ժամանակ լրջորեն կմտածեմ Հայաստանը ներկայացնելու մասին, իսկ հիմա ուղղակի հաճույքի համար եմ մասնակցում»։
