Թուրքիան նոտա է հղել Գերմանիային
HeaderԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, ում նկատմամբ ձերբակալման հրաման է դուրս եկել, թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն բնակվում են Շվեյցարիային և Ֆրանսիային սահմանակից գերմանական Ֆրայբուրգ քաղաքում:
Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը նոտա է հղել՝ հորդորելով ուսումնասիրել, թե արդյոք դատազախները գտնվում են գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Եթե տեղեկությունը հաստատվի, թուրքական կողմը պահանջել է դատախազներին վերադարձնել Թուրքիա:
Թուրքիան ավելի վաղ ևս նոտա էր հղել Գերմանիային, սակայն գերմանական կողմը հայտարարել էր, որ տեղեկություն չունի դատախազների գտնվելու վայրի վերաբերյալ: