Օրվա բաղադրատոմս . Հայտնի և սիրված տորթ «Նապոլեոն»-ի բաղադրատոմս
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Սառը ջուրը, ձվերը, աղն ու քացախը խառնում ենք իրար և մի կողմ դնում:

- Ալյուրը լցնում ենք սեղանի վրա, այնուհետև ավելացնում ենք քերած կարագը և տրորում:

- Այնուհետև լցնում ենք ջրով և քացախով զագվածը և արագ խմոր հունցում, որից հետո սննդային թաղանթով ծածկում ենք և 2 ժամով տեղափոխում սառնարան:

- Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ ենք լցնում կաթը, այնուհետև ավելացնում շաքարավազը և կաթսան դնում կրակին և անընդհատ խառնում ենք մինչև շաքարավազը լուծվի, որից հետո կրակի տակն իջեցնում ենք և թողնում կաթը տաքանա:

- Ամանի մեջ ենք լցնում ձվերը, ավելացնում ենք ալյուրն ու խառնում մինչև համասեռ զանգված ստանանք: Այնուհետև ձվերով զանգվածի մեջ ենք լցնում 2 գդալ կաթը, խառնում և կրկին 2 գդալ կաթ ավելացնում, որից հետո խառնում ենք և զանգվածը կաթսաի մեջ լցնում: Կաթսան դնում ենք կրակին և անընդհատ խառնելով կրեմը եփում, մինչև զանգվածը թանձրանա:
Կրակից վերցնում ենք և անհրաժեշտության դեպքում մաղով անցկացնում, որից հետո ավելացնում ենք 20 գր կարագը և վանիլինը ու խառնում, ինչից հետո զանգվածը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ: Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում սենյակային ջերմաստիճանի դառնա:
- Սառած կրեմի մեջ ենք լցնում հարած սերուցքը, խառնում և դնում սառնարանում:

- Խմորը, 2 ժամը լրանալուն պես, սառնարանից հանում ենք, 90 գրամանոց գնդերի կիսում և տեղափոխում սառնարան: Սառնարանից հատ առ հատ հանում ենք և 20 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում: Ավելորդ եզրերը կտրում ենք և շերտերի հետ միասին թխում (կտրված եզրերը փշրելու ենք տորթի վրա):

- Հավաքում ենք տորթը: Շերտերը պատում ենք կրեմով, վերևամասն ու կողքերը կրեմով պատելուց հետո պատում փշրանքով: Գիշերը սառնարանում ենք թողնում:

- Բարի ախորժակ:

- Ահա և վերջ:

Ի դեպ, Նապոլեոն խմորեղենը ֆրանսիական ծագում ունի, բայց այն հայտնի է ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ այն անվանակոչվել է Նապոլեոն Բոնապարտի պատվին