Կոմիքսներ, որոնք հարաբերությունների մասին մտածմունքների տեղիք են տալիս (նկարազարդումներ)
LifeԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակչուհի Ջիփսի Ռալին մանկությունից զբաղվում է նկարչությամբ, իսկ այժմ նաև բանաստեղծ ու թատերագիր է:
«Երբեմն կյանքն ինձ անխոս է թողնում: Երբ բառեր չեմ գտնում, փորձում եմ պատկերների միջոցով արտահայտվել: Գծանկարներ ստեղծելիս ոգեշնչվել եմ ամեն ինչով` հարազատ մարդկանց մահով, հուզմունքով ու կոտրված սրտով: Այս ամենն արվեստի եմ վերածել, քանի որ ավելի լավ տարբերակ չեմ գտել: Սա ուղղակի կենսակերպ է», – պատմել է նկարչուհին Boredpanda.com-ին:












