Մոուրինյուն Մխիթարյանին՝ «Լեսթերի» դեմ խաղին չհայտավորելու մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պարզաբանել է, թե ինչու Լյուկ Շոունն և Հենրիխ Մխիթարյանը չեն մասնակցել «Լեսթերի» դեմ կայացած խաղում:
4:1 հաշվով հաղթանակից հետո մարզիչը լրագրողների հետ զրույցում նշել է.
«Չէի ասի, որ նրանք վնասվածք ունեն, նրանք ավելի շուտ պատրաստ չեն 100%-ով: Երբ նրանք լիարժեք պատրաստ չեն, կարծում եմ՝ բարդ իրավիճակ է: Միշտ նախնտրում եմ դաշտ դուրս բերել 100%-ով խաղին պատրաստ ֆուտբոլիստների, ովքեր պատրաստ են և’ հոգեպես, և’ ֆիզիկապես: Մարտիալը և Ջոնսը վնասվածք ունեն, իսկ մնացած խաղացողներն, այսպես կոչված, «մոխրագույն գոտում են»`առողջության և վնասվածքի միջև, իսկ որոշում պետք է կայացնեի ելնելով նրանից, թե ովքեր են լիարժեք պատրաստ խաղին»,-նշել է Մոուրինյուն: