Օրվա բաղադրատոմս . Հեշտ պատրաստվող, բայց անչափ համեղ ու թեթև թխվածքաբլիթ
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Մեղրը, դարչինը, շաքարավազն ու 2 ձվերը լցնում ենք կաթսայի մեջ, ձեռքով հարում մինչև համասեռ զանգված ստացվելը:

- Ավելացնում ենք սոդայի հետ մաղած ալյուրն ու խմոր հունցում: Որքան շատ հունցենք խմորը, այնքան լավ (կարելի է նաև 15-20 րոպե հունցել խոհանոցային կոմբայնով):

- Խմորը 6-7 մմ հաստությամբ գրտնակում ենք, ինչից հետո կտրում թխվածքաբլիթները:

- Թխվածքաբլիթները շարում ենք տապակի մեջ, վրան ձու քսում և յուրաքանչյուրի վրա դնում մեկ քառորդ ընկույզ:

- Դնում ենք նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 10-12 րոպե՝ մինչ ոսկեգույն կամ նարնջագույն դառնալը:

Չնայած բաղադրության մեջ շաքարավազի ու մեղրի մեծ քանակությանը՝ ոչ շատ քաղցր թխվածքաբլիթ է ստացվում