Իրանն անհանգստացած է Ռուսաստանի և ԱՄՆ-ի գաղտնի պայմանավորվածությամբ
HeaderԱլի Համենեյի խորհրդական, գեներալ Յախյա Ռախիմ Սաֆեվին նշել է, որ Իրանը պետք է ուշադիր հետևի, որպեսզի Ռուսաստանը և ԱՄՆ-ն չկնքեն գաղտնի համաձայնություն՝ հաշվի չառնելով Իրանի շահերը: «Հուսով եմ, որ ռուսները չեն հենվի գործող մեխանիզմների վրա»,- ասել է գեներալը:
Նրա խոսքով` Թեհրանը հույս ունի որ համաձայնությունը չի պաշտպանի ԱՄՆ շահերը՝ ի վնաս Իրանի շահերին: Սաֆեվին շեշտել է, որ քաղաքականության մեջ չկա վստահություն հասկացությունը:
Գլխավոր խորհրդականի խոսքով` Իրանն ուշադիր հետևում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը չկնքեն գաղտնի համաձայնագիր Սիրիայի հարցով՝ շրջանցելով Իրանի շահերը: