Ադրբեջանցիների հերթական բարբաջանքը. Դան Բիլզերիանը Արցախի բանակին զենք է մատակարարում
HeaderԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ադրբեջանական քարոզչամեքենայում կարծես նոր աշխատողների խոշոր խմբաքանակ են ընդունել, ընդ որում՝ փաթեթով, ընդ որում՝ քաղաքային գժանոցից: Այդ ավանակների հերթական քարոզչական սուտը բառիս բուն իմաստով անեկդոտ է: Ադրբեջանական կայքերից մեկում օրերս մի հոդված հրապարակվեց, որն առ այսօր բուռն քննարկվում է դրանց մեդիա դաշտում: Այդ մառազմատիկ զառանցանքում մասնավորապօես ասվում էր, որ ամերիկահայ մուլտիմիլիոնատեր Դան Բիլզերիանը Արցախի բանակին զենք է մատակարարում:
Ինքնին ծիծաղելի է, բայց ամենածիծաղելին այն է, որ իմ խորին համոզմամբ, կայքը պարզապես ցանկացել էր հրապարակել Բիլզերյանի պրովոկացիոն լուսանկարները ու որպեսզի իրենց վերադասները գլուխներին չտային՝ էպատաժային այս ամերիկահային փիառելու համար, որոշել էին անպայման Արցախյան կոնֆլիկտի համատեքստում ինչ որ մի բան մոգոնեին ու չէին կարողացել մտածել ավելի լավ բան, քան ինչ որ անանուն աղբյուրի վրա հղում անելով, որն իր հերթին հղում էր անում իր անանուն ընկերոջ վրա, ով իբր ծառայել էր Պաշտպանության Բանակում, հայտարարել, որ Բիլզերյանը Արցախի Պաշտպանության Բանակին է նվիրել 30 հատ M82 Barret և 50 հատ M110 դիպուկահար հրացաններ՝ գիշերային ու ջերմային տեսանելիության սարքերով:
Մնում է հասկանալ, թե ադրբեջանցի հանճարները ինչու այս ցուցակին չէին ավելացրել մի 2000 հատ տանկ ու մի 5000 հատ ինքնաթիռ... Ճիշտ էր Մոնթեն, Աստծոն փառք, որ մեր թշնամիներն այս ավանակներն են: