Գյումրիում շարունակվում են տոնական միջոցառումնրը
ՄշակույթՀոկտեմբերի 25 ին «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Պարարվեստիդպրոցի նորակառույց շենքի, Աբովյան փողոցի՝ Քըրք Քըրքորյանի անունը կրող հատվածի, Գյումրուերիտասարդական պալատի բացման արարողությունները, որոնց ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տոնակատարություններին մասնակեցելու համար Գյումրի ժամանած հյուրեր: Քաղաքապետը մասնակցեց նաև «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային ռոք փառատոնի բացման արարողությանը, որը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին և անց է կացվում «Սեւ ամրոց» համալիրում: Տոնական միջոցառումները շարունակվում են նախապես հայտարարված ժամանակացույցով: Միջոցառումների ավարտը կտրվի Վարդանանց հրապարակում կազմակերպված տոնական համերգով և հրավառությամբ: