Լևոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը
ՍպորտՄիխայիլ Տալի մեկնարկող հուշամրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կկատարի հիմնական մրցաշարի վիճակահանության դեր, տեղի կունենան սեպտեմբերի 25-ին:
Այս տարի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին և Չաո Լին: