Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Ինչպե՞ս վերսկսվեց և ինչպե՞ս ընթացավ բողոքի ակցիան երեկ. մանրամասներ

Հասարակություն

Հունիսի 23–ի առավոտյան 5։30–ին` խաղաղ նստացույցի մասնակիցներին` ջրցան մեքենաներով և ֆիզիկական ուժիր կիրառմամբ ցրելուց հետո, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ որոշեցին նույն օրը, երեկոյան 18։00–ին հավաքվել Ազատության հրապարակում և քայլերթող շարժվել Բաղրամյան պողոտա։ Մինչ այդ արդեն հրապարակվել էին բերման ենթարկվածների անուններն ու գտնվելու վայրերը։ Ընդհանուր առմամբ բերման էր ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում լրագրողներ։ Բերման ենթարկված քաղաքացիներից 7-ին ոստիկանության բաժիններում բուժօգնություն էր տրամադրվել, նրանցից 3-ը` տեղափոխվել էր հիվանդանոց: Ցույցը ցրելու ընթացքում տուժել և վնասվածքներ էին ստացել 11 ոստիկան:

Միջազգային արձագանքները բազմաթիվ էին. համաշխարհային մամուլից մինչև Պուտինի մամլո խոսնակ, ով վստահեցրեց, որ իրենք հետևում են դեպքերի զարգացման ընթացքին։ Միջազգային ԶԼՄ–երը տեղի ունեցածը ներկայացրեցին այնպես, ինչպես բխում էր իրենց պետության շահերից։

Զանգվածային բերման ենթրկելուց հետո, ազատության մեջ գտնվող ակցիայի մասնակիցները երկու պահանջ էին ներկայացրել՝ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքում գտնվող ցուցարարներին և վերանայել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ: Իշխանությունը փաստացի կատարեց ցուցարարների առաջին պահանջը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանական բաժանմունքներից բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:

Լրագորղների հարցերին պատասխանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով կարծում էր, որ ոստիկանության աշխատանքները համաչափ էին, քանի որ լուրջ վնասվածնքեր առկա չեն։ Ինչպես նաև ոստիկանապետը ներողություն խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության համար, և խոստացավ վերականգնել լրատվամիջոցներին հասցված նյութական վնասը։ Իսկ ֆիզիկական ուժն ու պաշտոնական դիրքը չարաշահած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կիրականացվի։

Արձագանքեցին նաև խորհրդարանականները։ Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում, որ ժամեր առաջ ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է խաղաղ ցուցարարներին, ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել էր, որ` «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ»։ Նման տեսակետը առավել վրդովվեցրեց հասարակությանը։

Ժամը 16։30 հայտարարվեց, որ Հայաստանում առաջին քաղաքացիական հաքերային հարձակման արդյունքում ՀՀ Ոստիկանության կայքէջը անհասնելի է։

Երեկոյան ժամը 18։00–ին Ազատության հրապարակը բազմամարդ էր։ Հավաքի մեկնարկի մոտավորապես մեկ ժամ անց մասնակիցների մի մասը սկսեց ինքանբուխ քայլել դեպի Բաղրամյան 26, սակայն նրանց առաջխաղացումը կասեցրել էր ոստիկանական զորքերի շղթան, և նրանք հետ վերադարձան Ազատության հրապարակ։ Զուգահեռաբար բողոքի ակցիաներ էին ընթանում Գյումրիում և Վանաձորում։

Ժամը 20։30–ի սահմաններում Ազատության հրապարակի ցույցի մասնակիցները կրկին շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր: Նրանց կրկին դիմավորեցին ոստիկանական շղթաները և ցուցարարները կրկնեցին նախորդ օրվա սցենարը. նստացույց արեցին հենց Բաղրամյան պողոտայում և պլաստմասե աղբամաններից բարիկադներ պատրաստեցին։ Նրանց պահանջը պարզ էր. չեղյալ համարել էլեկտրաէներգիայի վարձի թանկացման որոշումը։

Ժամը 23–ի սահմաններում, ակցիայի մասնակիցներին կրկին առաջարկվեց մի քանի հոգուց բաղկացած խումբ կազմել և բարձրանալ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` քննարկելու պահանջները։ Այս անգամ արդեն լրատվամիջոցների ներկայությամբ։ Բայց հավաքի միասնական առաջնորդի բացակայության և ներսում տեղ գտած տարաձայնությունների պատճառով առաջարկը, արդեն երկրորդ անգամ, մեջժվեց։

Ժամը 0։00–ի սահմաններում, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում կոչ  արեց ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին և հոգևորականներին, ժամը 00.45-ին գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար: Առաջարկը տարածվեց միանգամից և նշված ժամին Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքական գործիչները, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները Ազատության հրապարակում էին։ Ինչպես նշվել էր հայտարարության մեջ` նրանք պետք է կենդանի պատ կազմեին ոստիկանների և ցուցարարների միջև` հնարավոր բախումը կանխելու նպատակով։ Մեկ ժամ շփոթված, Բաղրամյան պողոտայով վեր ու վար անելուց հետո, նշված անձինք վերջապես գտան իրենց տեղը և պատը կազմված էր։

Ընդդիմադիր գործիչներից զատ կենդանի պատին որոշել էր միանալ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրանց ներկայությունը ակնհայտորեն դուր չեկավ բողոքի ցույցի մասնակիցների և վերջիններս սկսեցին հայհոյել ու պահանջել, որպեսզի Աշոտյանը հեռանա։ ԿԳ նախարարը միանգամից տեղի չտվեց, բայց որոշ ժամանակ մնալուց հետո հեռացավ։ Իսկ այն հարցին, թե ինչու էր եկել, նա պատասխանեց, որ դա քաղաքական ուղղվածություն չունեցող շարժում է և ինքը որպես ՀՀ քաղաքացիր էր ներկայացել դրան։

Կենդանի պատը Բաղրամյան պողոտայում մնաց մինչև առավոտ։ Ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ չեղան, գիշերն անցավ խաղաղ։ Իսկ առավոտյան, ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռևս չի նախատեսվում ցրել նստացույցի մասնակիցներին, և, չնայած, որ նրանց պահանջները արդարացի են, բայց բռնած ուղին սխալ է։ 

Թե ինչ է կատարվում ներկա պահին Բաղրամյան պողոտայում` կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ այստեղ

Աղբյուրը՝ BlogNews.am

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված