Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Ամեն մարդ իր ճակատագիրն ունի. Սոնե Սիլվերը՝ նոր տեսահոլովակի ու անձնական կյանքի մասին

Life

Life.panorama.am-ը գրում է . 

Երգչուհի Սոնե Սիլվերը մոտ օրերս կներկայացնի իր նոր՝ «Enjoy» տեսահոլովակը, որի ռեժիսորական աշխատանքները երգչուհին կրկին Նիկ Եգիբյանին է վստահել.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ «Enjoy» երգի հետ կապված աշխատանքներով եմ զբաղված, վերջերս նկարահանել ենք նաեւ այս երգի հիման վրա տեսահոլովակ, որը մոտ օրերս կհանձնեմ հանդսիատեսի դատին: Երգի խոսքերի հեղինակը քույրս է՝ Ադրինե Մովսեսյանը, երաժշտությունն էլ գրել է Studioina-ն: Դե իսկ ռեժիսորական աշխատանքներն իրականացրել է իմ շատ սիրելի ընկեր Նիկ Եգիբյան, իսկ իր մտքերին ճիշտ մոնտաժ է տվել Սերժ Գաբյանը. համատեղ թիմային աշխատանք է տարվել, որը հուսամ կգնահատվի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնե Սիլվերն ու ավելացրեց՝ նոր երգը ռիթմիկ, պարային ոճում է եւ հույս հայտնեց, որ շատերը այդ երգի ներքո բարձր տրամադրություն կունենան եւ երգի անվանը համապատասխան կվայելեն հաճելի ռիթմերը:

Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի միակ հերոսուհին ինքն է.

«Երգը շատ պոզիտիվ, տրամադրություն բարձրացնող է ու ինքս չցանկացա, որ տեսահոլովակում սյուժետային գծեր լինեն: Որոշեցինք, որ տեսահոլովակի միակ՝ այսպես կոչված հերոսուհին ես կլինեմ ու կներկայանամ այնպես, ինչպես զգում եմ այս երգը՝ իմ հույզերով ու էմոցինաերով»,- հավելեց նա:

Խոսելով իր եւ Նիկ Եգիբյանի վերջին տարիների համագործակցությունից՝ Սոնեն նկատեց.

«Մենք մինչ գործընկերներ լինելը՝ առաջին հերթին լավ ընկերներ ենք, իրար շատ լավ ենք հասկանում՝ մեկ խոսքից կարող ենք ընկալել ամենն, ինչ պտտվում է գլխում: Նրա հետ աշխատելիս ինձ շատ հանգիստ եմ զգում, գիտեմ՝ իր գործի գիտակն է, բացի այդ անելու է այն, ինչ ես կուզեի»:

Հետաքրքրվելով, թե Սոնե Սիլվերը կրկին հեռուստասերիալներում կամ այլ նախագծերում նկարահանվելու ծրագրեր չունի՞ արդյոք, երգչուհին հստակեցրեց.

«Նման բան չի կարող լինել: Առաջարկներ ունեցել եմ, բայց չեմ ընդունել, քանի որ երգարվեստում շատ մեծ անելքներ ունեմ: Որպես դերասանուհի ներկայանալն իմը չէ, դա երգիս խանգարում է: Ես մեծ երազանքներ ունեմ երգի հետ կապված ու ուզում եմ լիովին նվիրված լինել իմ մասնագիտությանը»:

Անդրադառնալով օրերս երգչուհու 27-ամյակին սիրելիից ամուսնության առաջարկություն ստանալուն, Սոնեն կիսվեց իր երջանկությամբ.

«Ես կարծում եմ՝ ամեն մարդ իր ճակատագիրն ունի, ու եթե մինչ ծննդյանս օրը չէի հավատում ճակատագրին, ապա հիմա ինձ համար ապացուցվեց, որ ճակատագիր իսկապես կա: Կյանքը լի է անակնկալներով, երբեք չես կարող ասել, թե վաղը քեզ հետ ինչ կպատահի: Ինչ վերաբերվում է ծննդյանս անակնկալին՝ կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար անակնկալները հաճելի են: Բոլոր աղջիկներին մաղթում եմ, որ իրական սեր ու երջանկություն ապրեն, երբեք չտխրեն, իսկ արցունքներն էլ լինեն միայն երջանկության»,- նշեց երգչուհին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

  
Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված