Նշաններ, որոնք վկայում են, որ ձեզ լուրջ չեն վերաբերվում
Life1.Դուք փաստացի ոչինչ չգիտեք նրա մասին: Այդպես լինում է, դուք կարող է իմանաք ինչով է զբաղվում նա ընդհանրապես, բայց նրա հոգեկան հուզմունքների ու մտքերի մասին ոչինչ չիմանաք, քանի որ նա ձեզ չի վստահում դրանք:
2.Մարդն ուղղակի կորում է օրերով կամ շաբաթներով, հետո հայտնվում՝ կարծես ոչինչ չի էլ եղել: Եթե դուք նրան հետաքրքրեիք, նույնիսկ ամենազբաղված շրջանում նա ժամանակ կգտներ ձեզ զանգելու կամ գրելու՝ տեղեկացնելու համար, որ փոքր-ինչ զբաղված է և դա կնշանակեր, որ նա մտածում է ձեր մասին:
3.Նա ասում է, որ լուրջ հարաբերություններ չի ուզում: Սիրահարված մարդիկ հիմնականում չեն նկատում այս նշանները և չեն հասկանում, որ այս խոսքերով ամեն ինչ ասված է՝ նրանք իրենց հանգստացնում են այն մտքով, որ մարդն ուղղակի դեռ պատրաստ չէ լուրջ փոփոխությունների: Իրականում, եթե դուք մարդուն հետաքրքիր եք, նա ամեն րոպե ցանկանում է ձեզ հետ միասին լինել:
4.Նա չի ծանոթացնում ձեզ իր ընտանիքի հետ: Այս դեպքում արդեն ամեն ինչ ասված է: