Հրդեհ Մրգաշեն գյուղում
ՀասարակությունՍեպտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 2 տան մոտակա հավաբնի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.22-ին, մարվել՝ 17.20-ին:
Այրվել են Վ. Դ.-ին պատկանող տանը հարակից խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ), խորդանոցում գտնվող 5 հատ փայտե արկղ և 1 վրան: Տեղում իրականացվել է նկարահանում: