Վաչե Թովմասյանը՝ շուտով հայրիկ դառնալու մասին
LifeԼife.panorama.am- ը գրում է .
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանի կնոջ՝ Գայանե Մանուկյանի լուսանկարներից, ուր վերջինս կլորիկացած փորիկով է, պարզ է դառնում, որ զույգը սպասում է իր առաջնեկին:
Life.panorama.am-ը քննարկվող լուրի շուրջ փորձեց խոսել Վաչեի հետ, ով մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ուզում է տեսնել՝ թե ինչ քննարկումներ են տարածվել իր՝ հայրիկ դառնալու հետ կապված, իսկ ավելի ուշ պատասխանեց. «Նեղ անձնական թեմաներով մեկնաբանություններ չեմ սիրում անել, շնորհակալություն»:
Թեեւ Վաչե Թովմասյանը նպատակահարմար գտավ որեւէ կերպ չանդրադառնալ քննարկվող լուրին, այնուամենայնիվ, Life.panorama.am-ը երջանիկ մանկություն է մաղթում զույգի ապագա երեխային: