Բաղդադի հյուսիսում եռակի ահաբեկչության հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել
HeaderԲաղդադի հյուսիսում եռակի ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 34-ը վիրավորվել են: Նրանք անվտանգության ծառայության աշխատակիցներ են:
AP-ն հայտնում է, որ սեպտեմբերի 24-ի առավոտյան երեք մահապարտ ահաբեկիչները պայթուցիկով լի մեքենաներով մխրճվել են հսկիչ անցակետի վրա: Ահաբեկչությունն իրականացվել է տեղական ոստիկանության ղեկավարի եւ անվտանգության կոմիտեի պետի այցելության պահին: Երկուսն էլ տուժել են: