Ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի
HeaderՏիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանական բաժանմունքներից ազատ արձակված ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանությունը հատուկ գործողություն էր իրականացրել (բացել էր ճանապարհը), ինչի արդյունքում Բաղրամյան փողոցից մոտ 237 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք:
Շատ կարևոր է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունը ողջամտություն է դրսորվում՝ որոշակիորեն լիցքաթափելով իրավիճակը: