Ռուսաստանը եւ Պակիստանը զորավարժություններ են իրականացնում
HeaderՊակիստանի Չերատ ռազմական պոլիգոնում, որն Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա է, սկսվում են «Բարեկամություն-2016» ռուս-պակիստանյան մարտավարական զորավարժությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Ռուսաստանի եւ Պակիստանի զինված ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ առաջին անգամ են իրականացվում: Հաղորդվում է, որ «դրանք ուղղված են երկու երկրի ռազմական համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը»: Ռուսական կողմից զորավարժություններում գործարկվել է Հարավային ռազմական օկրուգի լեռնային մոտոհրաձգային բրիգադի 70 զինծառայող: Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը: