Մխիթարյանը վերականգնվել է
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջապես ապաքինվել է:
«Manchester Evening»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ավագը և Լյուկ Շոուն պատրաստ են առաջիկա խաղին:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է վնասվածքով ֆուտբոլիստների հարցին՝ ասելով, որ այժմ միայն Մարսիալը վնասվածք ունի:
Մխիթարյանը խորացրել էր վնասվածքը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ այնուհետև բաց թողնելով «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոնի» հետ հանդիպումները:
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ սեպտեմբերի 24-ին հյուրընկալելու է գործող չեմպիոն «Լեսթերին»: