Վարուժան Ավետիսյանը և Թորոս Թորոսյանը ևս երկու ամիս կմնան կալանքի տակ
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը եւ Թորոս Թորոսյանը եւս երկու ամիս կմնան կալանքի տակ: Սեպտեմբերի 23-ին նման որոշում կայացրեց Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մեղադրանքներին ավելի ուշ միացվել է նաեւ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը:
Թորոս Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):