Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը ընդմիջվեց.
Ուշադրության կենտրոնումԶանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունն այսօր` սեպտեմբերի 23-ին, ընդմիջվեց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընդմիջման պատճառը Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի հոսանքն անջատվելն էր:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ:
«Հիանալի խոսք ասաց Անդրիասը՝ ազդեցիկ, իրեն շատ բնութագրող: Այն մասին, որ զանգվածային անկարգությունների մեջ 8 հոգով են մեղադրվում, ցույց տվեց, թե ում ինչի մեջ են մեղադրում: Շատ ցցուն հայտարարություն էր»,- ասաց նա` նշելով, որ քննչական մարմինը հղում չի արել ոչ մի փաստի, որը կարող էր ապացուցել նախաքննական մարմնի կասկածը, թե Անդրիաս Ղուկասյանը ազատության մեջ գտնվելու դեպքքում կխուսափեր նախաքննական մարմնից:
Անդրիաս Ղուկասյանի կինը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ կասկածելի համարեց, որ նման նշանակության շենքում հոսանքը կարող է անջատվել. «Հոսանքը անջատվելուց հետո դատարանի տարածք ու ներս մեծ թվով ոոստիկաններ ժամանեցին, ուժեղացված հսկողություն է»: