Վրաերթեր Երևանում և Գյումրիում. տուժել են կանայք
ՀասարակությունՍեպտեմբերի 22-ին, ժամը 22-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Նոր-Արեշ թիվ 26-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկ եւ Ղանդիլյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել ոստիկանություն: