Առողջապահության նախարարի հավանական թեկնածուն. «Իրատես»
Մամուլ«Իրատես»-ն իր «Ասում են» խորագրի ներքո գրում է. «Ասում են , թե առողջապահության նախարարի պորտֆելը պատրաստվում է ստանձնելու «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության և Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատեր Լևոն Ալթունյանը։ Հնարավոր է և այս տեղեկությունը հաստատվի, քանի որ բժշկական շրջանակներում նշում են նրա մտերիմ կապը գործող վարչապետի հետ։ Հետաքրքրական է, որ Լևոն Ալթունյանը իր կոլեգաների շրջապատում ճանաչված է ոչ այնքան որպես բժիշկ, որքան միլիոնատեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։