ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն էին. «Հայկական ժամանակ»
Մամուլ«Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ՄԻԳ-29 կործանիչներով օդաչուները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն են։ Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե ինչու են ռուսական ռազմաբազայի զինծառայողները «Բուրգ» մարտական շարքով սլացել երկնքում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս իրենց ծառայությունն են կատարել, և այդտեղ որևէ արտառոց բան չկա։
Հետաքրքրվեցինք շքերթի ժամանակ ցուցադրված ողջ զինատեսակներն արդյոք ՀՀ ԶՈԻ-ի՞ն են պատկանում, Հովհաննիսյանն ասաց, որ ցամաքային տեխնիկան այո, իսկ օդայինը ոչ։ «ՄԻԳ 29 կործանիչները ռուսական ռազմաբազայինն են»,– ասաց ՊՆ խոսնակը։
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ունե՞նք կործանիչներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԶՈԻ-ինը գրոհիչներ են, հայկական կողմը ՍՈԻ-25 գրոհիչներ ունի։ Գրոհիչների քանակը, սակայն, չկարողացանք պարզել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։