Կանադան եւ Հայաստանն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ. Կանադայի վարչապետ
HeaderԿանադան եւ Հայաստանն ունեն դինամիկ զարգացող եւ բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են ժողովրդավարության եւ ազատության ընդհանուր արժեքների վրա։ Այս մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում։
«Այսօր միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայությանը, որը նշում է Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձը։ Անհամբերությամբ սպասում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ շարունակենք ամրապնդել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ համատեղ աշխատենք գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսիք են խաղաղությունը, անվտանգությունը եւ զարգացման շուրջ համագործակցությունը»,– ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կանադահայերը մեծ ներդրում ունեն Կանադայի հասարակական–քաղաքական կյանքում։