Խոշոր վթար Իջեւանում. կա 5 տուժած
ՀասարակությունՏավուշի մարզի Իջեւան քաղաքում սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ ժամը 09.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ shamshyan.com-ի՝ բախվել են Վազ 2107 մակնիշի 24 ՍԼ 434 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 34 VZ 465 համարանիշի ավտոմեքենաները, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։