Վարունգի օգտակար հատկությունների մասին
LifeՎարունգն առողջության համար ամենաօգտակար բարջարեղենից է: Այն օրգանիզմին անհրաժեշտ ջուր է մատակարարում, օգնում է պայքարել շոգի դեմ, օրգանիզմից հեռացնում է տարատեսակ տոքսինները: Վարունգն այն յուրահատուկ բարջարեղենից է, որ պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամինները:
Բացի այդ, այն նպաստում է մարսողության լավացմանը և օգնում է ազատվել ավելորդ քաշից, պայքարում է քաղցկեղի դեմ, կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է խոլեստերինը, պայքարում շաքարային դիաբետի դեմ: Վարունգը բարձրացնում է մազերի և եղունգների որակը և նպաստում երիկամների բնականոն աշխատանքին: