Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել է.
Ուշադրության կենտրոնում2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը): «Պարոն Շիրխանյանը մեղադրանքը անվանեց թատերական բեմադրություն եւ հայտարարեց, որ իրական հանցագործները նրանք են ովքեր այս մեղադրանքները սարքում են: Կտրականապես չի ընդունում նման մեղադրանքը»,-ասել է Ալումյանը:
Նա ասել է, որ մեղադրանքը փոփոխելու հետ միաժամանակ նախաքննական մարմինը հայտնել է նախաքննության ավարտի մասին. «Նախաքննությունն ավարտվում է եւ մոտ օրերս մեզ կտրամադրեն քրեական գործի բոլոր նյութերը, որը բաղկացած է առնվազն 30 հատորից : Նյութերին կծանոթանանք եւ ավելի առարկայական կկարողանաք վիճարկել առաջադրված մեղադրանքը»,-մանրամասնել է պաշտպանը: