Գյումրիում սեպտեմբերի 21-ը սկսվեց «Ազատամարտիկների պանթեոն»-ից
ՀասարակությունՄարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները Գյումրիում սեպտեմբերի 21-ին իրենց օրը սկսեցին «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ից: Սա բոլորի համար ևս մեկ առիթ է հիշելու զինակից ընկերների անցած հերոսական ճանապարհն ու դերն անկախ Հայաստանի ձևավորման գործում: «Ցանկանում եմ, որ այս 25 տարիների ձեռքբերածը պահենք ու պահպանենք մեր զավակի պես: Անկախությունը մեզ հզոր բանակ ու ազատ ապրելու իրավունք տվեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորների միության Շիրակ մարզային մասնաճյուղի ղեկավար Յուրա Ալեքսանյանը: