Ռոնալդինյոն ընկերական խաղ կանցկացնի Մեքսիկայի երրորդ դիվիզիոնի թիմում
ՍպորտԲրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ընկերական հանդիպման կմասնակցի մեքսիկական «Սինկո Էստրելյաս Դեպորտիվո» ակումբի կազմում:
Այդ ակումբը հանդես է գալիս Մեքսիկայի երրորդ դիվիզիոնում: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Այդ մասին 36-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
Կողմերը պայմանավորվել են, որ Ռոնալդինյոն մեկ խաղ կանցկացնի մեքսիկական ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ բրազիլական «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը խզելուց հետո բրազիլացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակում է: Ավելի վաղ նա նշել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան եւ կխաղա եւս մեկ տարի: