Նյու Յորքում Նալբանդյանը Բոլիվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
HeaderՍեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից դեռեւս 2014թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով, որ այն Բոլիվիայի ժողովրդի կարեւոր ներդրումն էր մարդկության դեմ հանցագործությունների միջազգային ճանաչման պայքարում:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային արդի հիմնախնդիրների շուրջ: