24 ժամ ջուր չի լինելու Արգավանդում եւ Գեղանիստում
Ուշադրության կենտրոնում«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 01.00-ից մինչեւ սեպտեմբերի 23-ը ժամը 01.00-ն կդադարեցվի Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: