Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին


Հայաստանի Անկախության օրը հնարավոր են DDoS հարձակումներ

Քաղաքականություն

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ որոշ թուրք-ադրբեջանական հաքերական խմբեր կարող են հարձակում գործել հայկական կայքերի դեմ։ Այս հանգամանքը հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մուրադյանը ArmSec2016 տեղեկատվական անվտանգության կոնֆերանսի շրջանակում անցկացրեց DDoS հարձակումներից պաշտպանվելու վարպետության դաս: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին վերլուծություններ նախորդ տարիներին ադրբեջանական հետք ունեցող հարձակումների վերաբերյալ, ինչպես նաեւ տրվեցին խորհուրդներ վերոհիշյալ հարձակումներից պաշտպանվելու համար:

DoS (Denial of Service) հարձակումները համակարգի որեւէ ռեսուրսի սպառմանը ուղղված գործողություններ են. Վեբ հավելվածների դեպքում այդպիսի ռեսուրսները երկուսն են՝ ալիքի թողունակությունը (пропускная способность канала) եւ համակարգի հաշվողական ռեսուրսները՝ օպերացիոն հիշողությունը եւ պրոցեսորային ժամանակը: Այս ռեսուրսների վրա հարձակման հետեւանքով կայքը դադարում է գործել:

DDoS (Distributed Denial of Service) հարձակումները հաքերների որոշակի գործողություններն են, որոնք ուղղված են որեւէ սերվեր կամ որոշակի ցանցային ռեսուրս կանգնեցնելու: Հաքերները օգտագործում են հատուկ հավելված, որն ընտրված սերվերի համար ստեղծում է հսկայական թվով կեղծ հարցումներ, որոնք ուղղորդվում են երկրագնդի կամայական կետում գտնվող IP-հասցեներից: Համակարգը, չկարողանալով արձագանքել նման հսկայածավալ հարցումներին, շարքից դուրս է գալիս: Որպես կանոն նման հարձակումները իրականացվում են ոչ թե կայքը կոտրելու, գողության կամ տվյալների հեռացման, այլ համակարգի աշխատանքը դադարեցնելու կամ զգալիորեն դանդաղեցնելու համար:

Փորձագետի խոսքով, ադրբեջանական հաքերական ուժերը մինչեւ վերջերս DDoS հարձակումներ իրականացնում էին բացառապես Հայաստանի համար նշանակալից օրերին: Մեխանիզմը պարզ է. նշանակալից իրադարձությունների ժամանակ տեղի է ունենում մաքսիմալ լուսաբանում հայկական լրատվամիջոցներում, որի արդյունքում նորությունը հայտնվում է միջազգային լրահոսում (Օրինակ՝ Google News-ում)։ Դա թույլ չտալու համար հայկական լրատվական կայքերը ենթարկվում են հարձակման:

Ըստ Ռուբեն Մուրադյանի, նման խոշոր ադրբեջանական հարձակում տեղի ունեցավ 2012 թվականին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ նրա համաներման ժամանակ: DDoS խոշորագույն նախապատրաստված  հարձակում իրականացվեց հայկական լրատվական կայքերի դեմ։ Նպատակն էր բացառել տվյալ նորությանը անդրադարձող հայկական հակակշիռ տեսակետի հնչեղությունը եւ ստեղծել նորության միակության պատրանք:

Մինչեւ վերջերս այս հարձակումների օրինաչափությունը նույնն էր, սակայն դրա առաջին խախտումը տեղի ունեցավ 2014-ի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները ստիպված եղան իրականացնել հանպատրաստի հեք-հարձակում՝ կապված հայկական ուղղաթիռի խոցման հետ, ինչը  թույլ տվեց հայ փորձագետներին նկատել, թե ինչպես եւ որտեղից են կատարվում այդ հարձակումները: Ռուբեն Մուրադյանը ենթադրում է, որ ադրբեջանական կողմը սերտորեն համագործակցել է ուկրաինացի հաքերների հետ, քանի որ հարձակման ժամանակ Ուկրաինայից հոսանքի արգելափակումը բերում էր բոլոր կողմերից հարձակումների դադարեցման: Բացի դրանից ուկրաինական դեպքերի թեժացմանը զուգընթաց այդ հետքը կորում է. կարելի է ենթադրել, որ ուկրաինական հեք-խումբը արդեն զբաղված է ներքին հարցերով:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ նկատվեց հեք-հարձակումների քանակի կտրուկ փոփոխություն, ինչը կապվում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարի ձեռբակալման եւ նրա 6 տեղակալների հեռացման հետ, այդ թվում կիբեռանվտանգության գծով տեղակալի, որն ըստ փորձագետի, պատասխանատու էր հայկական կողմի դեմ կիբեռհարձակումների կազմակերպման համար:

Ապրիլյան դեպքերի ընթացքում կիբեռհարձակումները նաեւ բնույթով են տարբերվում նախկինում իրականացված հարձակումներից: Քառօրյայի ժամանակ իրականացվել են հիմնականում երեք տիպի շատ պրիմիտիվ հարձակումներ՝ LOIC, Apache BenchMark (AB), ICMP flood, որոնք ուղղորդվել են Գերմանիայից եւ Ռուսաստանից: Այս հարձակումներից հիմնականում տուժել են պետական կայքերը՝ անվտանգության ոլորտում թույլ տրված սխալների պատճառով:

Այս հարձակումներից կարելի է անել հետեւյալ եզրակացությունները.

• Ապրիլյան քառօրյայի ընթացքում չեն եղել խոշոր հարձակումներ։

• Եղել են հիմնականում LOIC-ներ։

• Գրանցված հարձակումները հիմնականում ինֆորմացիա հավաքելու եւ փորձելու համար էին։

• Ամենաշատը պետական կառույցներն են տուժել։

• Եթե նախապես չնախապատրաստվել, ապա կարելի է խոցելի լինել նույնիսկ պարզագույն հարձակումների դեպքում։

Մուրադյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 20-ին եւ 21-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ եւ կգործի թեժ գիծ՝ 060407040 հեռախոսահամարով:

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»
Ամենադիտված