Սիրիայում ավիահարվածից քաղաքացիներ են զոհվել
Ուշադրության կենտրոնումՄԱԿ-ի հումանիտար օգնության ավտոշարասյան վրա օդային հարվածների հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ և սիրիական Կարմիր մահիկի մեկ աշխատակից է զոհվել: «Գազետա. ռու»-ն գրում է, որ այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հաղորդագրությունում:
Նշվում է, որ նրանք սպանվել են հումանիտար օգնության ավտոմեքենաները բեռնաթափելու ժամանակ: Օգնության մեծ մասը ևս ոչնչացվել է:
«Այս հարձակումը հազարավոր քաղաքացիների զրկել է անհրաժեշտ բժշկական և սննդի օգնությունից»,-ասված է հաղորդագրությունում:
Աղբյուրը գրում է՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը որոշել է կանգնեցնել հումանիտար օգնություն տեղափոխող բոլոր ավոտմեքենաների ընթացքը՝ Սիրիայում ավիահարվածի պատճառով: