Օբամա. Ռուսաստանը փորձում է ուժով վերադարձնել իր նախկին հզորությունը
HeaderՌուսաստանը փորձում է ուժի օգնությամբ վերադարձնել նախկին հզորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին ուղերձում այս մասին հայտարարել է Բարաք Օբաման:
«Աշխարհում, որը արդեն դուրս է եկել կայսրությունների դարաշրջանից, տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ուժով վերադարձնել իր նախկին փառքը»,- նշել է նա:
BBC-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ եթե Ռուսաստանը շարունակի միջամտել իր հարեւանների գործերին, իր սեփական սահմաններն ավելի խոցելի կդառնան: