Կարմիր ճակնդեղով ֆրանսիական աղցան.բաղադրատոմս
LifeԲաղադրություն
Կարմիր ճակնդեղ-1 մեծ գլուխ
Այծի պանիր-50 գրամ
Հազար-2-3 թերթիկ զարդարելու համար
Թուրինջի հյութ-2 ճ/գ.
Զեյթունի ձեթ-1ճ/գ
Կարմիր սոխ -1 գլուխ
Ընկույզ-50 գրամ
Սեվ պղպեղ, աղ- ըստ ճաշակի
Շագարվազ 1թ/գ
Գինու քացախ -1ճ/գ
Պատրաստման եղանակը
Ճակնդեղը ջեռոցում խորովել, մինչև եփվելը:

Թողնել սառչի, այնուհետև կեղևահանել և խորանարդիկներով կտրատել:
.jpg)
Թուրինջը, այծի պանիրը և ընկույզը նույպես կտրատել խորանարդիկներով:
Սոխը մաքրել, երկարությամբ կտրատել և մի քանի րոպե թողնել եռացրած ջրի մեջ, այնուհետև՝ քամել:

Սոխն այնուհետև թողնել աղով և շաքարավազով համեմված քացախի մեջ:
Հազարի թերթիկները օղակաձև շարել, այնուհետև վրան ավելացնել աղցանի կտրատված բոլոր բաղադրիչները և վրան լցնել թուրինջի հյութով, զեյթունի ձեթով, աղը, պղպեղը, շաքարավազով և գինու քացախով պատրաստված խառնուրդը:

Աղցանի մակերեսը զարդարել մարինացված սոխով:
Բարի ախորժակ