Ինչո՞ւ Բիբերը բաժանվեց ԱՅՍ շիկահերից
Life«Դա գրավիչ ատրակցիոն էր…» եվ վերջ:
Ավարտվեց նաեւ Ջասթին Բիբերի այս սիրային կապը, մինչդեռ հանուն Սոֆիա Ռիչիի կանադացի երգիչը գժտվել էր իր նախկին ընկերուհու՝ Սելենա Գոմեսի հետ:

US Magazine-ը գրում է, որ 22-ամյա հանրահայտ երգիչը ու 17-ամյա մոդելը բաժանվել են վեց շաբաթվա ռոմանտիկ հարաբերություններից հետո: Երգչի շրջապատում գտնվող աղբյուրները վստահեցնում են, որ նա պատրաստ չէր լուրջ հարաբերությունների:

«Աղջիկները խելագարվում են նրա համար, ու նա չի կարողանում կանգ առնել: Հիմա նա պատրաստ չէ խորը զգացմունքների»,- պատմել են մոտ կանգնած աղբյուրները:

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի բաժանման պատճառը երգչի մշտական դավաճանություններն էին:
