Աստղեր, որոնք կարմիր գորգին են հայտնվել առանց դիմահարդարման (լուսանկարներ)
LifeՎերջերս հայտնի աստղերի շրջանում նոր միտում է նկատվում. նրանք միջոցառումներին ներկայանում են առանց դիմահարդարման կամ նվազագույն քանակությամբ կոսմետիկայով:
AdMe.ru-ն կազմել է լուսանկարների հավաքածու, որն ապացուցում է` իրական գեղեցկուհիները չեն վախենում ցույց տալ իրենց այնպիսին, ինչպիսին կան:
Ալիշա Քիզ
Երգչուհին «Առանց դիմահարդարման» շարժման մասնակից է ու բազմիցս միջոցառումների ու ամսագրերի շապիկներին հայտնվել է առանց դիմահարդարման:

Ջենիֆեր Գարներ
Դերասանուհին աջակցել է Ալիշա Քիզին ու Telluride Film Festival-ին եկել է ոչ միայն առանց դիմահարդարման, այլև ամենօրյա հագուստով` վերարկուով ու ջինսե տաբատով:

Ամանդա Սեյֆրիդ
Դերասանուհին ասում է, որ ինքը չի սիրում վառ դիմահարդարում, իսկ առօրյայում ընդհանրապես կոսմետիկա չի օգտագործում:

Թիլդա Սուինթոն
Սուինթոնին դժվար է տեսնել վառ դիմահարդարմամբ:
«Դիմահարդարումը ստիպում է քեզ ուրիշ մարդ զգալ»,- ասել է դերասանուհին:

Ժիզել Բունդխեն
Սուպերմոդելի դիմահարդարումը հաճախ այնքան թեթև է լինում, որ չի նկատվում:

Ջենիֆեր Լոուրենս
Դերասանուհին «Մեծն Գեթսբին» ֆիլմի պրեմիերային եկել է համարյա առանց դիմահարդարման, ինչը քննարկումների տեղիք է տվել:

Հայդի Քլում
Հանրահայտ մոդելը չի սիրում դիմահարդարման վրա շատ ժամանակ ծախսել ու ասում է, որ իր կյանքում ամեն ինչ շատ հեշտ է:

Նատալյա Վոդյանովա
Սուպերմոդելն առօրյայում չի դիմահարդարվում, իսկ միջոցառումների ժամանակ հնարավորինս քիչ կոսմետիկա է օգտագործում:

Նաոմի Ուոթս
Դերասանուհին աննշան դիմահարդարում է անում թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջոցառումների ժամանակ:

Քեյթ Ուինսլեթ
«Ամենակարևորը սեփական ինքնությունը պահպանելն է` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Եթե գտնեք` ինչի համար կարող եք սիրել ինքներդ ձեզ, չնայած ինչ-որ թերությունների, հպարտանալու իսկական պատճառ է»,- ասել է դերասանուհին:
