Հովհաննես Հարությունյանը կմնա անազատության մեջ
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, բավարարեց նախաքննական մարմնի՝ Հովհաննես Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը:
Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր դատարան:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: