Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարից Մաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը. կա 3 տուժած Շшնտաժ չեմ տեսնում, Փաշինյանը պայմանական ասաց, որ սեպտեմբերին պшտերազմ կլինի․ Միրզոյան «Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնшմին է և uպառնալիք ազատ աշխարհի համար. Նեթանյահու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան


Երկու կյանքերի սահմանագծին

Blog

Ամալյա Գաբոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սովորականի նման առավոտյան շուտ արթնացավ, ամուսնու համար սուրճ ու նախաճաշ պատրաստեց, ննջասենյակ մտավ , մեղմիկ ժպտաց` տեսնելով, որ նա դեռ քնած է, նայեց ժամացույցին, դեռ 10-15 րոպե կարող էր քնել, ու որպեսզի չարթնացնի՝ զգուշությամբ նստեց անկողնու եզրին : Այնպես էր նայում նրան, կարծես երկար տարիներ չէր տեսել: Իրենց ծանոթության օրը հիշեց՝ առաջին համատեղ զբոսանքը, սիրո խոստովանությունն ու առաջին համբյուրը… Այնքան էր տարվել իր հիշողություններով, որ չնկատեց, թե ինչպես ամուսինը բացեց աչքերը : Նա նայեց զարթուցիչին ու հոգոց հանեց: Կինը սթափվեց, նայեց ամուսնուն, ժպտաց ու բարի լույս մաղթեց, բայց ամուսինն առանց նրա կողմը նայելու և բառ ասելու տեղից վեր կացավ, արագ հագնվեց, պատրաստվեց ու առանց սուրճ խմելու և նախաճաշելու տնից դուրս եկավ: Մոտ երկու ամիս էր ինչ ամուսնացած էին: Ամեն աշխատանքային օր նա ամուսնուց շուտ էր արթնանում, որ նրա համար սուրճ ու նախաճաշ պատրաստի, հետո միասին նախաճաշում էին, ու ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ ամուսինը համբուրում էր նրա ճակատը, ժպտում , վերցնում էր մեքենայի բանալիներն ու դուրս էր գալիս: Կինը կանգնում ու սպասում էր բաց դռան մոտ մինչ նա կիջներ աստիճաններով, հետո փակում էր դուռն ու վազում պատշգամբ, որ մի անգամ էլ այնտեղից նրան հրաժեշտ տար: Ամուսնու այսօրվա անտարբերությունից կինը տխրեց ու միաժամանակ զարմացավ, բայց մտածեց՝ հնարավոր է աշխատանքի վայրում խնդիրներ ունի, դրա համար էլ իրեն այդպես պահեց ու հապճեպ տնից դուրս եկավ՝ առանց բառ ասելու: Մաքրեց արցունքներն ու սկսեց տունը կարգի բերել: Ընթրիքի համար ամուսնու սիրած ուտեստներից պատրաստեց: <<Ինչքան էլ հոգնած ու անտրամադիր վերադառնա աշխատանքից անպայման տրամադրությունը կբացվի>>-մտածեց: Ամուսինը ուշանում էր: Նայեց ժամացույցին, արդեն երկու ժամ իր սովորական տուն գալու ժամից անցել էր, բայց նա դեռ տուն չէր եկել: Վերցրեց հեռախոսը ու նորից տեղը դրեց: <<Եթե ուշանում է, ուրեմը գործեր ունի, պետք չէ նրան խանգարել>>:-մտածեց նա: Անցավ ևս մի ժամ, նա արդեն իր տեղը չէր գտնում, ախր, նա երբեք այսքան չէր ուշացել: Վերցրեց հեռախոսը: Զանգեց: Չպատասխանեց: Անցավ ևս տաս րոպե, նորից էր ուզում զանգել, երբ դուռը բացվեց, ու նա ներս մտավ: -Արդեն անհանգստանում էի, այսօր շատ ուշացար, ինչ-որ լուրջ բան էր պատահե՞լ: Ամուսինը կարծես նրան չլսեց: Առանց կոշիկները հանելու հյուրասենյակ մտավ ու պառկեց բազմոցին: -Հիմա ճաշը կտաքացնեմ, արդեն սառել է, - հուզմունքը թաքցնելով՝ ասեց կինն ու խոհանոց մտավ: -Սիրելի՜ս, սեղանն արդեն պատրաստ է,կարող ես գուշակել՝ ի՞նչ եմ եփել, -վերջին բառը արտասանելով՝ ներս մտավ ու տխրեց՝ ամուսինը քնել էր առանց ընթրելու: Առավոտյան նորից աշխատանքի գնաց առանց բարևելու և հրաժեշտ տալու: Երեկոյան ուշ վերադարձավ: Նորից քնեց բազմոցին՝ առանց որևէ բան ուտելու: _Ինչու՞, ի՞նչ է պատահել,- կինը ամբողջ օրը ինքն իրեն այս հարցերն էր տալիս , բայց պատասխանները չէր գտնում: Արդեն չորս օր էր, ինչ ամուսինը կնոջ հետ չէր խոսում, չէր բարևում ու հրաժեշտ չէր տալիս, տանը ոչինչ չէր ուտում ,իրենց ննջասենյակ մտնում էր միայն հագուստ վերցնելու համար: -Երևի նա ինձ այլևս չի սիրում, ուրիշ կին է հայտնվել նրա կյանքում, դրա համար էլ իրեն այսպես է պահում, բայց ինչու՞, ախր, ամեն բան այնքան լավ էր, այնքան երջանիկ էինք միասին, ի՞նչ պատահեց, որ նա այսպես փոխվեց,- հարցեր, որոնք արդեն քանի օր է նրան տանջում էին, բայց նա չէր համարձակվում դրանց մասին խոսել ամուսնու հետ: Հինգերորդ օրը արթնացավ ու որոշեց, որ ննջասենյակից դուրս չի գալու, նախաճաշ չի պատրաստելու, եթե բարեհաճի իր հետ խոսել, ապա հարցերին չի պատասխանելու. -Տեսնեմ այդ ժամանակ ի՞նչ ես ասելու, երբ տուն գաս ու տեսնես ուտելու ոչինչ չկա, հագուստդ լվացված և արդուկված չէ, երեկ խմած գարեջրի շշերը այնտեղ են, որտեղ թողել էիր՝ հյուրասենյակում: Ես հետդ չեմ խոսելու այնքան ժամանակ, մինչև դու չգաս ու ամեն ինչ չբացատրես: Մի քանի օրից էլ ծնունդս է, տեսնեմ այդ օրն ի՞նչ ես անելու… Երեկոյան ամուսինը տուն եկավ: Կինը նստած տեղից չշարժվեց: Նա լվացվեց, մոտեցավ սառնարանին , բացեց, բայց ուտելու հարմար բան չգտնելով, խորը հոգոց հանեց, ու փակեց դուռը : Մտավ հյուրասենյակ, հավաքեց գարեջրի դատարկ շշերն ու գցեց աղբի դույլի մեջ: Կինը դեռ նստած էր բազկաթոռին, իսկ ամուսինը կարծես նրան չէր էլ նկատում: Մոտեցավ բազմոցին,պառկեց ու փակեց աչքերը: -Արդեն ամեն ինչ պարզ է, նա հաստատ ինձ էլ չի սիրում, ես այսպես երկար չեմ դիմանա, առանց նրա իմ կյանքը կիմաստազրկվի, - ամուսնու արհամարանքից վիրավորված ննջասենյակ մտավ, ընկավ անկողնու վրա և սկսեց արտասվել… Առավոտյան, երբ արթնացավ, զարմացավ՝ ամուսինը տանն էր, հետո հիշեց,որ շաբաթ է: Ամեն շաբաթ օր ինչ-որ տեղ էին գնում կամ պարզապես զբոսնում էին քաղաքում: Իսկ հիմա՞:Հիմա արդեն քանի օր է նույնիսկ իրար հետ չեն խոսացել, միասին զբոսանքի մասին խոսք լինել չէր կարող: Ողջ օրը ննջասենյակից դուրս չեկավ, ամուսինն էլ ննջասենյակ չմտավ: Արդեն մթնել էր, կամաց բացեց ննջասենյակի դուռն ու տեսածից ապշեց: Ամուսինը լվացած շորերն էր արդուկում: - Կներե՛ս ինձ, թո՛ղ, թո՛ղ ես կարդուկեմ,-մոտեցավ ամուսնուն, պարզեց ձեռքը, որ արդուկը վերցնի, բայց ամուսինը առանց նրա կողմը նայելու շարունակեց իր գործը: Ամոթ ինձ, որ երեկ չէի արդուկել, ես եմ մեղավոր,որ նեղացել է,-մտածեց կինն ու ասեց,-լավ, եթե ուզում ես ինքդ արդուկի, ես էլ ուտելու մի բան կպատրաստեմ: Սեղանը գրեթե պատրաստ էր, ամուսինը խոհանոց մտավ: -Ինչ լավ է՝ եկար, սիրելի՛ս,ես էլ արդեն ուզում էի կանչել քեզ, արի՛, նստի՛, հիմա ճաշը կլցնեմ: Ամուսինը բացեց սառնարանը, մի կտոր հաց ու պանիր վերցրեց ու դուրս եկավ խոհանոցից: Արտասուքի երկու խոշոր կաթիլներ գլորվեցին նրա աչքերից, վազեց, փակվեց ննջասենյակում ու սկսեց ձայնով լաց լինել: Լսվեց տան դռան ձայնը, ամուսինը դուրս եկավ տնից… Կինը էլ չէր հասկացել՝ երբ և ինչքան էր քնել, երբ աղմուկ լսելով, արթնացավ: Ամուսինը տուն էր եկել, մոտեցավ ննջասենյակի դռանը, սկսեց ականջ դնել: -Մենք իզուր ամուսնացանք, ես եմ ամեն ինչի մեղավորը, պետք է թողնեի,որ հարազատներիդ հետ դու էլ երկրից գնայիր, այդպես թե՛ իմ և թե՛ քո համար լավ կլիներ, կարևորը քո համար լավ կլիներ,հիմա ես ի՞նչ անեմ, ասա՛, ի՞նչ անե՜մ, ի՞նչ,-գոռաց նա ու սկսեց բարձրաձայն լաց լինել: Կինը դուրս եկավ ննջասենյակից: Նրա համար արդեն ամեն ինչ պարզ էր, հենց նոր ամուսինը խոստովանեց, որ իրենց հարսանիքն ու համատեղ կյանքը թյուրիմացություն է եղել: Ամուսինը կանգնած էր հյուրասենյակի կենտրոնում: Նա արբած էր, մի ձեռքում շիշ էր , մյուսում ՝ իրենց հարսանյաց նկարներից մեկը: -Ամեն ինչի մեղավորը ես եմ, ա՜խ, այս խմիչքը, այս աղբը կործանեց իմ ամբողջ կյանքը, մեր կյանքը, երդվում եմ, երդվում եմ քո անունով, իմ անցավորների անունով, որ էլ ոչ մի կաթիլ չեմ խմի - գոռաց նա ու գրեթե դատարկ շիշը պատին խփեց: Նկարը սեղմեց կրծքին ու նորից սկսեց բարձրաձայն լաց լինել: Կինը մոտեցավ, որ գրկի նրան, բայց նա կայծակնային արագությամբ դուրս վազեց տնից՝ իր հետ տանելով իրենց հարսանյաց նկարը: -Ոչինչ չեմ հասկանում, հիմա սիրում՝ թե՞ ատում է ինձ,- աչքերը մաքրելով՝ շշնջաց անորոշությամ մեջ հայտնված կինը: Երկուշաբթի օրը ոչնչով չտարբերվեց վերջին շաբաթվա մյուս օրերից: Ամուսինը աշխատանքի գնաց առանց կնոջը բարևելու և հրաժեշտ տալու: Այդ օրվա հետ կապված դեռ մի քանի ամիս առաջ նրանք մեծ ծրագրեր ունեին, բայց հիմա այդ մասին չհիշեցին էլ: Աշխատանքային օրվա ավարտից մի քնի ժամ շուտ նա տուն եկավ ու սկսեց փոխել հագուստը: Ինչքա՜ն մեծ եղավ կնոջ զարմանքը, երբ նա հագավ իր նվիրած վերնաշապիկը, կապեց իր նվիրած ժամացույցն ու տնից դուրս եկավ: -Այս ու՞ր է գնում այսպես զուգված-զարդարված, ես հիմա ամեն ինչ կպարզեմ,-որոշեց նա ու ամուսնու հետևից դուրս եկավ: Տնից մի քանի մետր էլ դեռ չէին հեռացել, երբ նա մեքենան կանգնեցրեց մի ծաղկի սրահի մոտ, իջավ մեքենայից ,ու երբ սրահից դուրս եկավ, կինը հուզմունքից սկսեց դողալ՝ իր սիրելի ծաղիկներից մի մեծ փունջ էր նրա ձեռքին: -Այս ու՞մ համար է, ինչու՞ հենց այս ծաղիկներից գնեց, մի՞թե ուրիշ ծաղիկ չկար,-ու չնայած իր համար շատ դժվար էր, նա որոշեց գնալ մինչև վերջ ու իմանալ ամեն ինչ… Կինը շատ զարմացավ ու վախեցավ, երբ հասկացավ, թե ամուսինն ուր է գնում: Ամբողջ կյանքի ընթացքում մի անգամ էր եղել այդ վայրում և ամեն կերպ փորձել էր մոռանալ այդ օրը, բայց հիմա հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նա որոշեց անկախ ամեն ինչից հետևել ամուսնուն ու վերջ տալ իր կասկածներին: Ամուսինը իջավ մեքենայից, վերցրեց ծաղկեփունջն ու գլխիկոր առաջ քայլեց: Կինը հետևեց նրան: Մի քանի րոպե քայլելուց հետո նա կանգ առավ, ծնկի իջավ ու, ծաղիկները դնելով մի թարմ շիրիմի վրա, հազիվ լսելի ձայնով շշնջաց. -Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս…

Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի շրջանի հետ. Հնդկաստանի վարչապետ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Սրբուհի Գալյանը՝ 1 տարեկան երեխայի ծեծի մասին Օդաչուները զոհվել են․ նոր մանրամասներ՝ ավիավթարիցՄաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը. կա 3 տուժած Շшնտաժ չեմ տեսնում, Փաշինյանը պայմանական ասաց, որ սեպտեմբերին պшտերազմ կլինի․ Միրզոյան «Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանԻրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնшմին է և uպառնալիք ազատ աշխարհի համար. Նեթանյահու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր Հայտնի է, թե ինչ է ասել մրցավարն Արբելոային՝ մադրիդյան դերբիում Վալվերդեի հեռացումից հետո Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԻրանը uպառնում է hարվածել Ծոցի էներգետիկ և ջրային համակարգերին, եթե Թրամփն իրագործի էլեկտրացանցին hարվածելու իր uպառնալիքը. Reuters ՄՍԾ աշխատակիցը որպես կաշառք ստացած մեկ ամսվա նպաստի չափով գումարի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Ճապոնիան Հորմուզի նեղուցում անվտանգnւթյան ապահnվման պարտավորություններ չի ստանձնել. նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Անհայտ անձինք hրդեհել են շտապօգնության չորս մեքենաԹաղամասերից մեկում հզnր պայթյnւն է տեղի ունեցել. վնաuվել է երեք շենք Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում Օդանավակայանում ինքնաթիռը բшխվել է հրշեջ մեքենային․ վիրավnրներ կան (տեսանյութ)Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է․ Տիգրան Աբրահամյան Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է Հրդեհի հետևանքով երեք մարդ է զnհվելԼույս չի լինի. ՀասցեներԱՄՆ-ը դիտարկում է ցամաքային գործողություն՝ Իրանի Խարկ կղզին գրավելnւ համար. The Jerusalem Post ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին» Որքա՞ն կտուգանվեք, եթե խուսափեք զինվորական վարժանքներից կամ զորավարժություններիցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է մարզական հավաքականըՄի շարք հասցեներում գազ չի լինիԼույս չի լինի մարտի 23-ին և 24-ին. հասցեներՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՎթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին. կա 2 տուժած
Ամենադիտված