«Կրքոտ շրթունքներ».բնության անկրկնելի ստեղծագործությունը. (լուսանկարներ)
LifeԲնության անկրկնելի «ստեղծագործությունները» ձևի և գույների առումով մշտապես զարմանք և հիացմունք են առաջացնում:
Այս դեպքում բնությունը, կարծես, իր բույսերից մեկի միջոցով փորձում է համբուրել մարդկանց, ինչն էլ ակամա ստիպում է փոխադարձ ժպտալ:
«Կրքոտ շրթունքներ», «Անառակի շրթունքներ». այսպես են անվանում այս բույսը արևադարձային երկրների բնակիչները: Սակայն բույսն ունի ոչ պակաս հետաքրքիր գիտական անվանում` Psychotria elata:
«Կրքոտ շրթունքներով» բույսն աճում է հիմնականում Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Պանամայի արևադարձային անտառներում: 









