Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Անհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել


Տարածաշրջանում լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը. Յուրի Խաչատուրով

Քաղաքականություն

ԶՈՒ գլխավոր շտապի պետ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:

Սեպտեմբերի 21-ը` Անկախության օրը, այս տարի տոնում ենք մի առանձնակի շուքով, քանզի մեր երիտասարդ հայրենիքը բոլորել է իր 25-րդ հոբելյանական տարին: Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:

Քսանհինգ տարին պետության պատմության մեջ փոքր ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար դա պայքարի ու տքնաջան աշխատանքի, ձեռքբերումների, նաև` զրկանքների հաղթահարման օրեր, ամիսներ, տարիներ են: Այդ տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Հայոց ազգային բանակը, որը շուտով նույնպես կբոլորի իր 25-ամյակը:

Անկախությունը և բանակը իրարից անբաժան են, մեկը մյուսով է պայմանավորված: Հայոց բանակը ժողովրդի հետ սերտորեն համագործակցելով և նրա ջերմ աջակցությամբ անկախության տարիներին օրեցօր բարձրացրել է իր մարտունակությունը, դարձել մեր հայրենիքի անվտանգության, խաղաղության ու կայունության հիմնական երաշխիքը: Վատ պաշտպանված երկրի անկախությունը խիստ փխրուն է, խոցելի ու վտանգված: Այդ ճշմարտության խորը գիտակցումով պետք է մեր բանակին անդամագրված յուրաքանչյուր ոք կրի իր ծառայությունը:

Այսօրվա անկախությունը հայերի համար դարերի երազանք է եղել: Մեր սերնդին բախտ է վիճակվել իրականություն դարձնել այն, որը մեծ պատիվ լինելուց բացի միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Մենք պարտավոր ենք սրբորեն պահել-պահպանել անկախությունը և հաջորդ սերնդին փոխանցել ազատ, ինքնիշխան, ավելի ուժեղ բանակ ունեցող բարգավաճ հայրենիք: Հայ ժողովրդի մեջ երբեք չի խամրել ազատության ոգին: Մեր հազարամյա պատմության ակունքներից սնվող այդ ոգին է թևեր տվել ու ոգեշնչել մեզ գերությունից ազատելու Հայոց Արցախ աշխարհը, որի անկախության 25-ամյակը նույնպես վերջերս նշվեց:

Հայ քաջորդիները թե Արցախյան ազատագրական պատերազմում, թե 1994թ. զինադադարից հետո նենգ թշնամու հետ բոլոր բախումների ժամանակ, բազմիցս ապացուցել են, որ երբեք թշնամուն թույլ չեն տա մտնել հայրենի հողը, որ ամուր է իրենց բազուկը, իսկ ոգին անընկճելի ու աննկուն: Նրանք մեկ անգամ չեն ցույց տվել, որ հայ ժողովրդի ազգասիրությունը, մարտադաշտում դրսևվորվող խիզախությունն ու քաջությունը ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և դառնում նրա գոյատևման ու հարատևման հիմնական գործոնը: Մենք հերոսների պակաս երբեք չենք զգացել:

Հայ զինվորի հայրենասիրության, նրա քաջության, անօրինակ սխրանքների բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում հայրենիքին իրենց նվիրվածությամբ, մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր բանակի զինծառայողներին, ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Իհարկե, շատ է ցավալի, որ անդառնալի կորուստներ ենք ունենում: Հպարտությամբ փառք տանք հայրենի հողի համար զոհված մեր հերոս տղաներին ու գլուխներս խոնարհենք նրանց անմոռաց շիրիմների առաջ:

Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը, որը, իհարկե, մենք չենք ցանկանում, բայց եթե այն կրկնվի, ապա մեր հաղթանակը այդ պատերազմում այլընտրանք չպետք է ունենա: Ահա թե ինչու երբեք չպետք է թուլանա մեր զգոնությունը և այսօր ավելի ուժեղ պետք է լինենք, քան երեկ: Սա է մեր առջև դրված ամենահրատապ խնդիրը, որի իրականացման գլխավոր պայմանը հայրենասիրությունն է: Ինչպես ասել է մեծն Գարեգին Նժդեհը. «Թշնամուն երբեք չի պարտվի այն զինվորը, որը անմնացորդ սիրում է իր հայրենի հողը:

Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մեծ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, անձնական և ծառայողական նորանոր հաջողություններ»: 

Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված