ՊԵԿ-ը կանխել է բջջային հեռախոսների ապօրինի ներմուծման փորձը. Դրանք եղել են մեքենայի թաքստոցում
Ուշադրության կենտրոնումՊետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ «Samsung» ապրանքանիշի բջջային հեռախոս:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից: