Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքով հարուցվել է քրգործ
Ուշադրության կենտրոնումՔաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրիգորյանին ինքնասպանության դրդելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազությունից։
Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանին գտել են իրենց տան նկուղում՝ ականջի շրջանում հրազենային վնասվածքով։ Գյումրիում ուշագրավ և համառ լուրեր են շրջանառվում, որ դեպքի հետ կապ ունի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Բայց, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, այս պահին դժվար է ասել, քանի որ պաշտոնապես դեռ ոչ մի տեղեկություն չկա։