Ինչպես է անցել «Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման պրեմիերան
LifeBravo.am-ը գրում է .
«Չի եղել գիշեր, որ չի լուսացել» ներկայացման առաջնախաղը երեկ էր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ամիսներ առաջ ենք պատմել Արցախյան ազատամարտի մասին բեմադրության մասին, որի պրեմիերան հետաձգվեց ներքաղաքական իրադարձությունների պատճառով:
Անկախության 25-ամյակին նվիրված ներկայացման սկզբում երեք գլխավոր դերակատարները` Լեւոն Հարությունյանը, Արա Դեղտրիկյանը եւ Զավեն Աբրահամյանը, պատահական ծանոթության արդյունքում համախմբվում են ու որոշում իրագործել Արա Դեղտրիկյանի մարմնավորած կերպարի` Հովհաննես Մշեցյանի առաքելությունը, որն է` հեծանվով Արցախ գնալ եւ զոհված տղաների հիշատակին ընկուզենիներ տնկել: Ճամփորդությունն ուղեկցվում է տեսաշարով, որն ավելի պատկերավոր է դարձնում դեպքերի ընթացքը: Արցախում նրանք այցելում են ազատամարտիկ Ջեմմայի տուն, որին էլ մարմնավորում է Լուիզա Ղամբարյանը:
Շարունակությունը` այստեղ :